Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Չաբի Ալոնսոն կարող է մարզչական կարիերայում թռիչքաձև քայլ կատարել։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով The Athletic-ին, իսպանացի մասնագետը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան», որը երկու շաբաթ առաջ հեռացրել էր թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին։
Ալոնսոն ներկա պահին մարզչական գործունեություն է ծավալում «Ռեալ Սոսիեդադի» համակարգում։ Նա 2014-2017 հանդես է եկել «Բավարիայի» կազմում։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծառայություններով։