Բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղում «Լես Ֆոքսես»-ը հյուրըկալվելիս 101-47 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Գյումրի» ակումբի նկատմամբ։
Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Արմինե Արմուտյանը(Գյումրի), ով վաստակել է 22 միավոր։
Հիշեցնենք՝ բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանն այս տարի կմասնակցի 6 թիմ Երևանից և Գյումրիից։ Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Մասնակից թիմերն են՝
«Հատիս» (Երևան)
«Լեգենդ» (Երևան)
«Գյումրի» (Գյումրի)
«Արցախ» (Երևան)
«Լես ֆոքսես» (Երևան)
«Էրեբունի » (Երևան)