Անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ժամերի հարց է:
The Times-ի հաղորդմամբ, գերմանական ակումբը համաձայն է տրանսֆերի գումարը ստանալ մաս-մաս: Տրանսֆերի ամբողջական գումարը կկազմի 120 մլն եվրո: 2 կողմն էլ ցանկանում է հնարավորինս շուտ ավարտին հասցնել տրանսֆերը: «Բորուսիան» երկուշաբթի սկսում է մրցաշրջանի նախապատրաստական շրջանը և մինչ այդ ցանկանում է հրաժեշտ տալ Սանչոյին:
Սանչոյի ու «Բորուսիայի» միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թ.:
Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում անցկացրած 32 խաղում դարձել է 17 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ: