NBA-ի քառակի չեմպիոն և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Թոնի Պարկերը դարձել է ֆրանսիական «Լիոնի» տնօրենների խորհրդի անդամ: Այդ մասին հայտնում է Eurohoops-ը:
«Լիոնի» ներկայիս նախագահ Ժան-Միշել Օլան կհեռանա ակումբից 2023-ից և նա Պարկերին տեսնում է որպես իր իրավահաջորդ: Թոնին արդեն ֆրանսիական ASVEL բասկետբոլային ակումբի նախագահն է, որը տեղակայված է Լիոնում:
Պարկերը դարձել է նաև Եվրոբասկետի հաղթող Ֆրանսիայի բասկետբոլի հավաքականի հետ 2013 թվականին։