Մոսկվայի «Սպարտակի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրե Շյուռլեն ավարտեց կարիերան։
Այս մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել Instagram-ի իր էջում․
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես հեռանում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլից։ Իմ և իմ ընտանիքի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինձ հետ էին այս փառահեղ տարիներին։
Աջակցությունն ու սերը, որ դուք էիք ցուցաբերում, անհավանական էին։ Սա ավելին էր, քան ես կարող էի պատկերացնել։ Հիմա ես պատրաստ եմ այն հրաշալի հնարավորություններին, որոնք բացվում են իմ առաջ»,-գրել է Շյուռլեն։
Անդրե Շյուռլեն Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն։