Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Թոմաս Ցոռնը հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում գնել Անդրե Շյուռլեի ամբողջական տրանսֆերը.
«Այո՛, մենք պայմանավորվել ենք Շյուռլեի հետ, որ նա չի շարունակելու հանդես գալ «Սպարտակի» կազմում, բայց Անդրեն հիանալի ֆուտբոլիստ է: Նա իր հարուստ փորձով մեծապես օգնեց մեր երիտասարդ թիմին»,-ասել է Ցոռնը:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում գերմանացին անցկացրած 13 խաղում դարձել է 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: