Իտալական «Ռոման» 2021 թվականին կփոխի իր տեխնիկական հովանավորին՝ Nike ընկերությանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ամերիկյան ընկերությունը իր հերթին փոխարինել էր Kappa-ին և 2013/14 մրցաշրջանից սկասած հանդիսանում էր Հռոմը ներկայացնող ակումբի տեխնիկական հովանավորը:
Պայմանագիրը կնքված էր 10 տարի ժամկետով, սակայն, համագործակցությունը կդադարեցվի ժամկետից 3 տարի շուտ:
Նշվում է, որ դա «Ռոմային» հնարավորություն կտա նոր գործընկերներ և հորիզոններ փնտրել: