Իտալական «Ֆիորենտինայի» պաշտպան Հերման Պեցելյան մոտ է «Միլան» տեղափոխվելուն, հաղորդում է Sky Italia-ն:
Միլանյան ակումբը մտադիր է 15 միլիոն եվրո առաջարկել արգենտինացու համար:
Հիշեցնենք, որ 28-ամյա պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ռոման»:
Պեցելիան «Ֆիորենտինա» էր տեղափոխվել 2017-ին ՝ «Բետիսից»:
Հավելենք, որ նրա պայմանագիրը իտալական ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը: