«Արսենալը» մտադիր է կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ծառայություններն առաջարկել գերմանական ակումբներին և պատրաստ է կիսապաշտպանին վաճառել արդեն այս ձմռանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնցիների ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ շվեյցարացին ապագա չունի ակումբում: Բացի այդ, նա վերջնականապես փչացրել է երկրպագուների հետ հարաբերությունները և դժվար թե կարողանա վերադարձնել նրանց վստահությունը: Կիսապաշտպանը նույնպես հասկանում է իրավիճակը և դեմ չէ հեռանալ «Արսենալից»։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Արսենալի» նախկին ավագը «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպման ժամանակ (2:2) կոնֆլիկտի մեջ էր մտել թիմի երկրպագուների հետ: