«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հումորով է արձագանքել պաշտպան Կայլ Ուոքերի՝ դարպասապահի դիրքում ժամանակավոր խաղալուն:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում անգլիացի պաշտպանը Կլաուդիո Բրավոյի հեռացումից հետո տեղ էր գրավել դարպասում:
Ակումբը հրապարակել է տեսանյութ, որում Ուոքերի պրոֆիլը «քաղաքայինների» կայքում պաշտպանների բաժնից տեղափոխվել է դարպասապահների բաժին:
«Թարմացրել ենք կայքը», — ասվում է տեսանյութում
*Updates website* pic.twitter.com/tq4Dz9gQ2Q
— Manchester City (@ManCity) November 6, 2019