Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վերոնային»։
Մաուրիցիո Սարիի թիմը դժվարին հաղթանակ տարավ։ Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ 21-րդ րոպեին «Վերոնայի» ավագ Միգել Վելոսոն հեռահար հարվածող առաջ մղեց իր թիմին։ Տասը րոպե անց Աարոն Ռեմսին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
«Բիանկոներիների» հաղթական գնդակը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։ 49-րդ րոպեին պորտուգալացին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ «Յուվենտուսը» հաղթում է 2-1 ու և վաստակելով 10 միավոր՝ բարձրանում է առաջին հորիզոնական։