Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Վերոնային»։
Հանդիպման 21-րդ րոպեին հյուրերի կազմում հարձակվող Սամուել դի Կարմիրեն վրիպել է 11-մետրանոց նշակետից, ինչից հետո «Վերոնայի» գրոհը շարունակվել է։ Ի վերջո գնդակը հայտնվել է Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասում։ Ֆանտաստիկ հարվածով աչքի է ընկել «Վերոնայի» ավագ Միգել Վելոսոն։