«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը մտադիր է տեղափոխվել «Չելսի»:
21-ամյա գերմանացին լոնդոնյան ակումբի հետ համաձայնության է եկել 5-ամյա պայմանագրի շուրջ՝ 8 մլն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսները: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերում:
Այս պահին «Չելսին» «Բայերի» հետ փորձում է համաձայնության գալ տրանսֆերի արժեքի շուրջ:
Հավերցն իր հերթին Լևերկուզենի ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: