«Միլանի» աջ պաշտպան Դավիդե Կալաբրիան առաջիկայում կլքի ակումբը: 23-ամյա իտալացին դադարեցրել է համագործակցությունն իր նախկին գործակալի հետ:
«Ռոսոներիների» համար պաշտպանի վաճառքը կդիտվի որպես կապիտալի ավելացում, քանի որ նա ակումբի սան է:
Կալաբրիան «Միլանի» առաջին թիմում իր անդրանիկ հանդիպումն անցկացրել է 2015 թ-ին: Անցկացրած 87 խաղում դարձել է 3 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ներկայիս պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: