«Միլանը« հայտարարել է թիմի պաշտպան Դավիդե Կալաբրիայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
24-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թ.:
Կալաբրիան «Միլանի» սան է: Նա թիմի համակարգում է 2006 թ-ից: Մեծահասակների թիմում նորամուտը նշել է 2015 թ-ին:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 32 խաղում պաշտպանը դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: