Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարի 2-րդ օրը Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը 4-0 հաշվով հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Իրանը ներկայացնող Մեհդի Մոհսեն Նեժադն էր:
Մեր ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 1 րոպե 36 վայրկյանում 8-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Բուլղարիան ներկայացնող Մարտին Վելևի նկատմամբ: