«Լիվերպուլի» 34-ամյա կիսապաշտպան Ջեյմս Միլները ԱՊԼ 34-րդ տուրում մասնակցեց «Բրայթոնի» հետ խաղին (3-1):
Այդ խաղը Միլները համար 536-րդն էր ԱՊԼ-ում։ Այդ ցուցանիշով նա պատմության մեջ 5-րդ տեղ դուրս եկավ։
Առաջին տեղում Գարեթ Բարին է, որի ակտիվում 653 խաղ է։
Հիշեցնենք, որ Միլները «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում մասնակցել է 35 խաղի, խփել 4 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։