«Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը շնորհավորել է NFL-ի խաղացող Պատրիկ Մահոմեսին`սպորտի պատմության մեջ ռեկորդային պայմանագիր կնքելու համար:
Կանզասի Սիթիի պաշտպանը թիմի հետ նոր պայմանագիր է կնքել: 24-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է 10 տարով, այն ուժի մեջ կմտնի 2022 մրցաշրջանից: Ըստ պայմանագրի մարզիկը 10 տարվա ընթացքում կվաստակի 503 միլիոն դոլար:
«Շնորհավոր, եղբայր: Ինձ պարտքով 5 միլիոն դոլար տրամադրիր», — գրել է Լեբրոնը Instagram-ում:
Ջեյմսը ավելի վաղ կնքել էր 153 միլիոն դոլար արժողությամբ քառամյա պայմանագիր «Լեյքերսի» հետ: