Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) Կանզաս Սիթի ակումբի պաշտպան Պատրիկ Մահոմեսը նոր՝ տաս տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այս մասին հաղորդվում է Կանզաս Սիթիի պաշտոնական կայքում: 24-ամյա Մահոմեսի պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2022 թվականից:
CNN-ը և ESPN-ը նշում են, որ խաղացողը ըստ պայմանագրի կվաստակի 450 միլիոն դոլար այդ տարիների ընթացքում, և կախված նրա հաջող ելույթներից՝ այդ գումարը կարող է աճել մինչև 503 միլիոն դոլար:
Այսպիսով, Մահոմեսը դարձավ սպորտի պատմության մեջ ամենաթանկարժեք պայմանագիր ունեցող մարզիկը: Ներկայիս ռեկորդը պատկանում է բեյսբոլի խաղացող Մայք Տրուտին: 2019-ին նա 12 տարվա պայմանագիր կնքեց Լոս Անջելես Էնջելսի հետ ընդհանուր առմամբ ավելի քան 430 միլիոն դոլար է վաստակելու:
Անցած մրցաշրջանի արդյունքում Կանզասը դարձավ NFL չեմպիոն, իսկ Մահոմեսը ճանաչվեց մրցաշրջանի վճռորոշ խաղի՝ Սուպեր Բոուլի լավագույն խաղացող:
We have signed QB Patrick Mahomes to a 10 year extension. Mahomes secured with Chiefs for the next 12 seasons. pic.twitter.com/ZsADdVkvxZ
— Kansas City Chiefs (@Chiefs) July 6, 2020