Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է օգտագործել «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը ամերիկյան ֆուտբոլի խաղերն անցկացնելու համար:
Ըստ AS-ի, դա հնարավոր կդառնա ասպարեզի վերակառուցման ավարտից հետո, այսինքն` հաջորդ տարի:
Հնարավոր է, որ NFL-ի կանոնավոր առաջնության առաջին խաղերն անցկացվեն Իսպանիայի մայրաքաղաքում 2023-2025 թվականների ընթացքում:
Հիշեցնենք, որ 2019 թվականին Լոնդոնի «Տոտենհեմը» արդեն դիմել էր նման պրակտիկայի: