Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի վերահսկիչ-կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Լվովի «Ռուխ» ակումբի վերաբերյալ, որի նախագահ Գրիգորի Կոզլովսկին վիրավորել է Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Մարիուպոլի» հետ հանդիպման մրցավարին (0:1), հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Ռուխը» պարտավոր է 500 հազար գրիվեն (1,3 մլն ռուբլի) տուգանք վճարել: Ակումբը պայմանականորեն զրկվել է երեք միավորից Ուկրաինայի առաջին լիգայում (երկրի երկրորդ դիվիզիոն):
Հոկտեմբերի 2-ին Լվովում կայացած «Ռուխ» — «Մարիուպոլ» խաղից հետո Կոզլովսկին անպարկեշտ է արտահայտվել մրցավարի հասցեին ուղիղ եթերում:
Ավելի վաղ Կոզլովսկին երկու անգամ որակազրկվել էր իր պահվածքի համար։ 2016-ին նրան մեկ տարով հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից մրցավարին սպառնալու համար (արդյունքում պատիժը կրճատվել է մինչև վեց ամիս), իսկ 2017-ին՝ երկու տարով՝ խաղի ընթացքում մի քանի անգամ խաղադաշտ դուրս գալու համար:
«Ռուխը», հավաքելով 30 միավոր, Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջին տեղից թիմին բաժանում է ընդամենը մեկ միավոր։