Ուկրաինական «Կարպատները» կարող են դադարեցնել իրենց գոյությունը: Ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և պայքարում է սեփական գոյության համար:
Նշվում է, որ առաջիկա տուրի «Մարիուպոլի» դեմ հանդիպումը կարող է չեղարկվել:
Ակումբի 50%-ի բաժնետեր Սմալիյչուկը ցանկանում էր գնել բաժնեմասի մյուս հատվածը, սակայն, գործարքը չեղարկվել է:
Մեծ է հավանականությունը, որ «Կարպատները» չեն կարողանա ավարտին հասցնել ՈՒՊԼ-ի մրցաշրջանը: