«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Սելթայի» հետ խաղից հետո իրենց դժգոհությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենին, հայտնում է Marca-ն: Խաղը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-քի՝ 2-2 հաշվով:
Աղբյուրի փոխանցմամբ, կոնֆլիկտը տեղի է ունեցել հանդերձարանում: Ֆուտբոլիստները հանդիմանել են մարզչին՝ որոշ տակտիկական որոշումների համար: Ֆուտբոլիստները գոհ չեն եղել նաև մարզչի աշխատանքի որոշ մեթոդներից ու կարծում են,որ հաջողության չեն հասնի, եթե ոչինչ չփոխվի:
«Բարսելոնան», 32 տուրից հետո վաստակելով 69 միավոր, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Երկրորդ տեղում ընթացող «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել ու մեկ միավորով է զիջում կատալոնացիներին:
«Բարսելոնան» իր հաջորդ խաղը կանցկացնի հունիսի 30-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Աթլետիկոյին»: