Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է. «Շիրակն» ու «Արարատ-Արմենիան» հավասար՝ 45-ական միավորներով գլխավորում են աղյուսակը, ընդ որում գյումրեցիները լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում են:
Երրորդ տեղ բարձրացած «Նոան» ընդամենը 3 միավորով է զիջում առաջատարներին:
Հիշեցնենք՝ ԲԽ-ի ընթացիկ առաջնության ավարտին ընդամենը 3 տուր է մնացել, իսկ մինչ այդ մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի՝
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Շիրակ | 25 | 13 | 6 | 6 | 38 | 22 | 45 |
2. | Արարատ-Արմենիա | 25 | 13 | 6 | 6 | 42 | 23 | 45 |
3. | Նոա | 25 | 12 | 6 | 7 | 32 | 25 | 42 |
4. | Ալաշկերտ | 25 | 12 | 4 | 9 | 42 | 28 | 40 |
5. | Լոռի ՖԱ | 25 | 10 | 9 | 6 | 34 | 28 | 39 |
6. | Արարատ | 25 | 9 | 6 | 10 | 31 | 34 | 33 |
Հիշեցնենք՝ 25-րդ տուրի խաղերում «Շիրակը» Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Արարատի» նկատմամբ, «Լոռին» Վանաձորում 2-1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել առաջատար «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, իսկ «Նոան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Ալաշկերտին»: