«Էվերթոնը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Մարսելի» պաշտպան Բուբակար Կամարայի ծառայություններով: Տեղեկացնում է Le10sport-ը:
Հաղորդվում է, որ ֆրանսիական ակումբը բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների հետ, ուստի, կհամաձայնի վաճառել խաղացողին, եթե համապատասխան առաջարկ ստանա:
Ըստ լուրերի, Պրեմիեր լիգայի ևս երկու ակումբ ՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» նույնպես անտարբեր չեն խաղացողի նկատմամբ: