Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը (Երևանի ժամանակով) Լաս Վեգասում (Նևադա, ԱՄՆ) տեղի ունեցավ UFC on ESPN 12 մրցաշարը։ Ամերիկացի Դասթին Պորյեն և Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Դան Հուքերը հանդիպեցին մրցաշարի գլխավոր մենամարտում:
Մենամարտը տևեց բոլոր հինգ ռաունդները և ավարտվեց Պորյեի հաղթանակով՝ դատավորների միաձայն որոշմամբ․ 48:47, 48:47, 48:46:
Ամերիկացու համար այս հաղթանակը 26-րդն էր, իսկ Հուքերի համար 9-րդ պարտությունը (29 մենամարտից)։