Հայտնի է դարձել, թե ինչ պատճառներով է «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով խաղում է «Բորուսիայի» կազմում վարձավճարով, ցանկանում տեղափոխվել «Ինտեր»:
As-ի փոխանցմամբ՝ Հակիմիի իտալական ակումբ տեղափոխելու գործարքը դեռ ավարտված չէ, բայց գտնվում է վերջնական փուլում: Հակիմիի տրանսֆերը հնարավոր է պաշտոնապես հայտարարվի Բունդեսլիգայում՝ «Բորուսիայի» վերջին խաղն անցկացնելուց մի քանի օր հետո:
Ըստ աղբյուրի, գործարքի գումարը կազմում է 40 միլիոն եվրո՝ ներառյալ հավելյալ բոնուսներ: Նշվում է, որ «Բորուսիան» փորձել է գնել Հակիմիի ամբողջական տրանսֆերը, սակայն զիջել է մրցակցությունը իտալական գրանդին:
Տեղափոխման հիմնական պատճառն այն է, որ մի քանի ամիս առաջ Հակիմին «Ռեալի» ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում լինել պահեստային խաղացող: Իր հերթին, «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն երաշխավորել է Հակիմիին, որ նա կունենա իր տեղը մեկնարկային կազմում:
Մեկ այլ պատճառներից մեկն էլ պայմանագրի պայմաններն են: «Ինտերը» առաջարկել է ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր ՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով: Սա շատ ավելի բարձր է, քան նա ստանում «Ռեալում»: Մադրիդյան ակումբը ներկայիս ֆինանսական ճգնաժամի պայմաններում չի կարող բարձրացնել նրա աշխատավարձը: