Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությում հերթական հաղթանակը տոնեց Հայաստանի կանանց հավաքականը:
Մեր աղջիկների մրցակիցն այս անգամ Սերբիայի ընտրանին էր:Հայաստանի հավաքականից հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, պարտվեց Մարիա Գևորգյանը, ոչ-ոքի խաղաց Աննա Սարգսյանը:
Այս հաղթանակի շնորհիվ մեր ընտրանին միավորների քանակը հասցրեց 10-ի: