Համավարակի պատճառով չեղաչկվել է նոյեմբերի 1-ին նախատեսված Նյու-Յորքի 50-րդ մարաթոնը։ Կազմակերպիչները հայտնում են, որ իրենց համար անչափ կարևոր է մարզասերների և մարզիկների առողջությունն ու անվտանգությունը։
Վազքարշավը տեղափոխվել է 2021 թ․։ Վազորդները կմասնակցեն վիրտուալ մարաթոնի, որը կանցկացվի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 1-ը: Նյու-Յորքի ավանդական վազքարաշվի անդրանիկ մեկնարկը տրվել է 1970թ․։ Այն չեղարկվում է երկրորդ անգամ. 2012 թ-ին վազքը չի կայացել մրրկահողի պատճառով:
Ամենազանգվածային միջոցառումը եղել է 2019թ-ին, որի պարագայում մասնակիցներից 53 հազար 640-ը հատել է եզրագիծը։
Չեղարկվել է նաև սեպտեմբերին կայանալիք Բեռլինի մարաթոնը: