Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը 7-6 հաշվով հաղթանակ տարավ վրացի ըմբշամարտիկ Նիկա Կենտչաձեի նկատմամբ և դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ: Հայ մարզիկը 1/4-րդ եզրափակչում ուժերը կչափի Ուզբեկստանը ներկայացնող Ռ. Կուրբանովի հետ:
Հիշեցնեք, որ մեր մյուս մարզիկը՝ Հովհաննես Մխիթարյանը, պարտվել էր որակավորման փուլում ամերիկացի ըմբիշ Ջեյմս Դաունիին: