Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին պայքարի դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Հնդկաստանը ներկայացնող Ռաջեֆ Ռաջեֆի հետ:
Հայ ըմբիշը 36 վայրկյանում 8-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարի էին դուրս եկել 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 87 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը: Պողոսյանը պարտվեց հենց որակավորման փուլում: Եղիկյանը հաղթահարեց որակավորման փուլի արգելքն ու պարտվեց 1/8 եզրափակչում: