Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 1-ին 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Եղիկյանը պարտվեց 1/8 եզրափակչում:
Այս փուլում հայ ըմբիշը մրցեց Լեհաստանը ներկայացնող Շիմոն Շիմոնովիչի հետ ու զիջեց 2-8 հաշվով:
Հիշեցնենք, որ մեր ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլում՝ մրցելով Ղազախստանի ներկայացուցիչ Բաուրժան Մուսսինի հետ: Ծանր գոտեմարտում Եղիկյանը հաղթել էր 3-2 հաշվով: