«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել է, որ «Չելսիի» հետ անգլիական լիգայի Գավաթի խաղում տուգանայինից գոլ է խփել գնդակի շնորհիվ.
«Անկեղծ ասած, հարցը գնդակի մեջ է: Երբ մենք մարզվում էինք այս գնդակներով ու հարվածում էինք դարպասին, կար վերև-ներքև շարժում, գնդակը կարող էր թռչել ուր ասես: Բարեբախտաբար, այս անգամ այն վերևի անկյան կողմն ընթացավ: Լավ օր է»,- ասել է Ռեշֆորդը:
Անգլիական լիգայի Գավաթում թիմերը խաղում են Mitre ընկերության գնդակներով, մինչդեռ ԱՊԼ-ում օգտագործվում են Nike-ի գնդակները: