«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին հայտնվել է ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում: Կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել իր տաղանդից, բայց 355 միլիոն եվրոյի դիմաց, տեղեկացնում է Sunday Express-ը:
Անգլիական ակումբը 100 միլիոն եվրո է պատրաստ վճարել իսպանացու համար: Պարզ է, որ «Բարսելոնան» այդպիսի գումար է պայանջել ՝ փորձելով այդպիսով զրոյի մոտեցնել Ֆատիի տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 5 գոլի հեղինակ: