Անգլիական «Բարնլիի» կիսապաշտպան Ահարոն Լենոնը խոսել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին, տեղեկացնում է The Sunday Times-ը:
«Դուք տեսնում եք Ժոզեին և կարծում եք, որ նա ինքնահավան «հնդկահավ» է, բայց դա այդպես չէ:
Այդ մարդը չափից դուրս ցածր ինքնագնահատական ունի: Նա կոմպլեքսների մի մեծ ցանկ ունի, որոնք տարիների ընթացքում ավելի զգալի են դառնում:
Այն ինչ տեսնում եք հեռուստացույցով, պարզապես լավ բեմադրված խաղ է: Մոուրինյուն ամաչկոտ երեխա է, ով պարզապես ուզում է չարաճճիություն անել:
Այս մասին ինձ պատմել է նրա մտերմներից մեկը, ով շատ լավ է ճանաչում պորտուգալացուն»,- ասել է Լենոնը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է աղյուսակի 8-րդ հորիզոնականում: