Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդում» գերգոլառատ խաղում պարտության մատնեց «Վեստ Հեմին» (5-2):
Տանտերերը շատ արագ բացեցին հանդիպման հաշիվը. արդեն 5-րդ րոպեին աչքի ընկավ Հյուգո Էկիտիկեն: Առաջին խաղակեսի միջնամասում՝ 24-րդ րոպեին, Վան Դեյկը կրկնապատկեց մերսիսայդցիների առավելությունը, իսկ 43-րդ րոպեին Ալեքսիս Մակ Ալիստերը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը Թոմաշ Սոուչեկի գոլի շնորհիվ: Սակայն 70-րդ րոպեին Կոդի Գակպոն վերականգնեց տանտերերի խոշոր առավելությունը: Հանդիպման վերջնամասում գրանցվեց ևս երկու դարպասի գրավում. 75-րդ րոպեին Վալենտին Կաստելյանոսը խփեց լոնդոնցիների երկրորդ գնդակը, իսկ 83-րդ րոպեին Աքսել Դիսասին գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ և հաշիվը դարձնելով 5-2:
Այսպիսով՝ այս խաղից հետո Առնե Սլոթի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 48-ի՝ մոտենալով լավագույն քառյակին։ «Վեստ Հեմը» 25 միավորով 18-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Բարնլի» — «Բրենտֆորդ»՝ 4-4, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Նյուքասլ» — «Էվերթոն»՝ 2-3, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































