Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակում կայացավ «Բարնլի» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ «Թերֆ Մուր» մարզադաշտում անցկացված խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ և հաղթական գոլը խաղի հենց մեկնարկում՝ 5-րդ րոպեին, հեղինակեց «քաղաքայինների» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։
Այս կարևոր հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 70 միավոր և, շրջանցելով նույնքան միավոր ունեցող Լոնդոնի «Արսենալին», բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Բարնլին» 20 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը։




























































