Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը հանդես է գալիս շվեդական «Լինշոպինգի» կազմում, անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Շվեդիայի երրորդ լիգայի առաջնության 2-րդ տուրի` «Քվիդինգի» հետ արտագնա խաղում:
«Լինշոպինգը» նոր մեկնարկած առաջնությունում իր առաջին հաղթանակն է տարել՝ 3-1, իսկ Պաչաջյանն իր առաջին գոլն է խփել ընթացիկ առաջնությունում:
Շվեդիայի երրորդ լիգայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին. այդ օրը «Լինշոպինգը» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էր ավարտել հանդիպումը «Տրոլհաթան» ակումբի հետ:
2 խաղից հետո վաստակած 4 միավորով «Լինշոպինգը»մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հիշեցնենք՝ 36-ամյա Պաչաջյանն իր 20-րդ մրցաշրջանն է անցկացնում ֆուտբոլում: