«Բարսելոնայի» նախկին մարզիչ Խուան Կառլոս Ունսուեն հայտնել է, որ հիվանդ է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով, հայտնում է Marca-ն:
53-ամյա մասնագետը պատմել է, որ անբուժելի հիվանդությունն իր մոտ հայտնաբերվել է 2019 թվականի ամռանը: Ախտորոշումը հաստատվել է փետրվարին:
Ունսուեն 2003-ից 2010 թվականներին եղել է «Բարսելոնայի» դարպասապահների մարզիչը, իսկ 2014-ից 2017 թվականներին՝ գլխավոր մարզչի օգնականը: Մասնագետը գլխավորել է «Սելթան», «Ժիրոնան», «Նումանսիան» և «Ռասինգը»:
Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, որը հայտնի է նաև որպես Շարկոյի կամ Լու Գերիգի հիվանդություն, դարձել է նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիքսենի մահվան պատճառը:
Հոլանդացի ֆուտբոլիստը կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդության դեմ պայքարում էր 2013 թվականին: Երկար ժամանակ նա գամված էր անկողնուն և կորցրել էր խոսելու ունակությունը: 2019 թվականի սեպտեմբերին Ռիքսենը մահացավ: