Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի համար առաջնահերթ տարբերակ է։ «Սերուցքայիններն» արդեն առաջարկ են արել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, բայց գերմանական ակումբը մերժմամբ է պատասխանել։ Այս մասին հաղորդում է Sportbuzzer-ը։
Հավերցի ծառայություններով հետաքրքրվում են նաև ՄՅՈՒ-ն, «Բավարիան», «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի գործող չեմպիոնը կիսապաշտպանի գլխավոր հավակնորդն է։
«Բայերն» ուզում է Հավերցի համար մոտ 100 մլն եվրո ստանալ։ «Ռեալի» առաջին առաջարկն այս գնից բավականին ցածր է եղել։
Ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակի բոլոր մրցաշարերի 39 խաղերում Կայը իր ակտիվում գրանցել է 15 գոլ ու 8 արդյունավետ փոխանցում։