Այսօր՝ հունիսի 16-ին, Բարձրագույն խմբի 23-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի Գյումրիի «Շիրակին»։ Հանդիպումը կմեկնարկի 17։30-ին։
Այս խաղից առաջ տանտերերը իրենց ակտիվում ունեն 37 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Շիրակը» 36 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը «Նոայի» հետ, որն իր հանդիպումն անցկացրել էր երեկ՝ 1-1 հաշվով ավարտելով խաղը առաջնության առաջատար «Արարատ-Արմենիայի» հետ։
Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ալաշկերտ
Չանչարևիչ, Դաղբաշյան, Բարանով, Միտրևսկի, Ոսկանյան, Գարսիա, Գրիգորյան, Բատիստա, Գալվաո, Մարմենտինիի, Գլիշիչ
Շիրակ
Երմակով, Մարկո, Բոգդան, Մկոյան, Մարգարյան, Սոլոմոն, Մանոյան, Մալաքյան, Գևորգյան, Ասլանյան, Կոնե