Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 86 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտավ Հովհաննես Մխիթարյանը: Որակավորման փուլում մեր ըմբիշի մրցակիցն էր ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյմս Դաունին: Ցավոք սրտի, Մխիթարյանը պարտություն կրեց 11-1 հաշվով:
Հիշեցնենք նաև, որ այսօր 79 կգ քաշային կարգում մրցասպարեզ է դուրս գալու Գրիգոր Գրիգորյանը, ով պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակչից: