Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան խոսել է Ա Սերիայի 27-րդ տուրի «Սամբդորիայի» դեմ կայանալիք հանդիպման մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Սա ընդմիջումից հետո առաջին հանդիպումն է, որին թիմն ամբողջովին պատրաստ է:
Տակտիկական որոշ փոփոխություններ ենք կատարել, ինչը մեզ հնարավորություն կտա դրական արդյունքի հասնել:
Այդուհանդերձ, գլխավորը ցանկությունն է. առանց դրա չենք կարող հաղթանակ տոնել»:
Անվանի մասնագետը խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի և Քրիս Սմոլինգի հետ հիմնական պայմանագիր ստորագրելու գործընթացի մասին:
«Նրանք անչափ կարևոր են մեզ համար: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Երկուսն էլ պատրաստ են առաջիկա հանդիպմանը»,-ասել է Ֆոնսեկան:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի վերսկսված առաջնության առաջին տուրի՝ «Սամպդորիայի» հետ խաղից առաջ, գրառում էր կատարել facebook-յան իր էջում՝ ընդգծելով, որ պատրաստ է առաջիկա խաղին:
Հավելենք, որ «Ռոմա»-«Սամպդորիա» խաղը կկայանա այսօր՝ հունիսի 24-ին, և կմեկնարկի ժամը 23:45-ին: