«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի գործակալ Էրիկ Կաստանինոն հայտնել է, որ բանակցություններ չի վարում ՄՅՈՒ-ի հետ։
«Բանակցություններ չեմ վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այս պահին Կորենտինը վնասվածք ունի ու նրա՝ խաղադաշտ վերադառնալը գլխավոր առաջնահերթությունն է»,- գործակալի խոսքերն է փոխանցում Sky Sport Germany-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է խաղացողով ու բանակցություններ է սկսել նրա շուրջ։
Տոլիսոն «Բավարիա» էր տեղափոխվել 2017-ի ամռանը «Լիոնից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 41,5 մլն եվրո։