«Էվերտոնը» նախատեսում է ամրապնդել իր կազմը «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայով: Ֆուտբոլիստը մտածում է լքել «Լիոնը» այս ամառ: Հարձակվողի տրանսֆերի գումարը կարող է կազմել 30 միլիոն եվրո, գրում է Calciomercato-ն:
Ինչպես նաև «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբիոյին: Անչելոտին և Ռաբիոն լավ հարաբերություններ են հաստատել դեռևս ՊՍԺ-ում միասին աշխատելու տարիներից:
Լիվերպուլյան ակումբի մարզիչը հորդորել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել ֆրանսիացի կիսապաշտպանին, հայտնում է Tuttosport-ը: