Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը չի զարմանում, որ Ադրիեն Ռաբյոն հավաքականի խաղերի ժամանակ սուլոցների է արժանանում։
«Քանի որ նա մեզ ոչ մի բացատրություն չի տալիս, ինքն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։ Ռաբյոն պարզապես ասում է՝ «Դուք ինձ ավելացրել եք տրանսֆերային ցուցակում»։ Հաշվի առնելով նրա բնավորությունը, բացատրությունները և ամբողջ կարիերան՝ այս տղան չպետք է նեղանա Ֆրանսիայի հավաքականի խաղերի ժամանակ իր հասցեին հնչած սուլոցներից։ Ամեն ինչ պարզ է․ եթե ցանկանում ես, որ քեզ սիրեն և հարգեն, հարգիր նրանց, ովքեր քո կողքին են», — Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Անցած ամռանը Ռաբյոն «Մարսելից» տեղափոխվեց «Միլան»՝ ակումբակցի՝ Ջոնաթան Ռոյի հետ հանդերձարանում տեղի ունեցած միջադեպից հետո։ Դեպքը տեղի է ունեցել «Ռենի» դեմ առաջին տուրում կրած պարտությունից հետո։ Միջադեպի արդյունքում ակումբը երկու խաղացողներին էլ հանել է տրանսֆերի։



























































