«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Tportal-ի հետ զրույցում ասել է, որ մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից։
«Ես խոսել եմ ակումբի հետ 10-15 օր առաջ և չունեմ ոչինչ ասելու (հեռանալու վերաբերյալ/խմբ․), քանի որ իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը և սա այն թիմն է, որտեղ ես ուզում եմ լինել։
Կինս ու երեխաներս իրենց լավ են զգում Բարսելոնայում։ Ես պատճառ չունեմ այլ բանի մասին մտածելու։ Ես լավ եմ մարզվում ու վստահ եմ, որ մնալում եմ «Բարսելոնայում»»,-ասել է Ռակիտիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռակիտիչը հայտարարել էր, որ կցանկանար մի օր վերադառնալ «Սևիլիա»։