«Տորո Ռոսոյի» ռուսաստանցի ավտոարշավորդ Դանիլ Կվյատը մեկնաբանել է Մեքսիկայի Գրան Պրիում 11-րդ տեղը զբաղեցնելը և Նիկո Հյուլկենբերգի հետ բախման համար 10 վայրկյանանոց տուգանք ստանալը:
«Մենք գիտեինք, որ մեկնարկային անվադողերի դեպքում այսօր կարող է դժվար լինե ։ Բայց մենք, միևնույն է, մեծ հույսեր ունեինք միավորներ վաստակելու համար: Կարծում եմ՝ մրցավազքը շատ ուժեղ է ՝ հաշվի առնելով հանգամանքները։ Ինչ-որ առումով մենք սեփական մրցավազքին վնասեցինք ուժեղ որակավորմամբ։
Ես շատ հիասթափված եմ տուգանքից, քանի որ ես՝ որպես մրցարշավորդ, համաձայն չեմ դրա հետ, քանի որ մեզ ասացին, որ կարելի է պայքարել։ Նիկոն պաշտպանվում էր, ես գրոհում էի: Նման բաներ պատահում են, հատկապես եզրափակիչ շրջանի վերջին շրջադարձում,-Կվյատի խոսքը մեջբերում է «Տորո Ռոսոյի» մամուլի ծառայությունը։