Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հետաձգել է Ա Սերիայի ակումբների թիմային մարզումները, տեղեկացնում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Իտալիայի Առողջապայության նախարարությունը ոգևորված չէր առաջնության վերսկսմամբ: Մի քանի պահանջներ էին առաջադրվել, որոնք մեծ վիճաբանությունների առիթ էին դարձել:
Այս ամենի մասին կարող եք ընթերցել Armsport-ի երեկվա հոդվածում:
Հավելենք, որ թիմային մարզումները պետք է վերսկսվեին մայիսի 18-ին, սակայն, թիմերի ֆուտբոլիստները ստիպված կլինեն մարզվել անհատական կարգով: