Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Դեն-Աքսել Զագադուն չի օգնի իր ակումբին այս մրցաշրջանում:
Ապրիլին մարզվելիս ֆրանսիացին վնասել էր ձախ ծունկը։ Թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավերը հաստատել է, որ Զագադուն չի խաղա Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում.
«Մրցաշրջանի մնացած խաղերում Զագադուն չի խաղա»,- մեջբերում է մասնագետին Sportbuzzer-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիան» հյուրընկալել էր «Շալկեին»։ Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը ու վերադարձից հետո առաջին խաղում վստահ հաղթանակ տարավ։